Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վախճանվել է Գենադի Սելեզնյովը

Վախճանվել է Գենադի Սելեզնյովը
21.07.2015 | 00:21

Կիրակի գիշերը Մոսկվայում իր տանը, 68 տարեկանում ծանր հիվանդության հետևանքով մահացել է ՌԴ Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը: Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի երկրորդ և երրորդ գումարումների Պետդումայի նախագահն էր՝ 1996-1999 և 2000-2003 թվականներին, եղել է նաև առաջին և չորրորդ գումարումների խորհրդարանի պատգամավոր, Ռուսաստանի կոմկուսի նախագահության անդամ էր: 2000 թվականին հիմնադրել և գլխավորել է «Ռոսիա» ձախ-ժողովրդավարական հասարակական շարժումը: 2002 թվականին հեռացվել է կոմկուսից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու և Պետդումայի խոսնակի լիազորությունները վայր չդնելու համար: Նույն տարում գլխավորել է «Ռուսաստանի վերածննդի» կուսակցությունը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ